Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ինչ հարց էլ լինի, լուծումները կախված են երկրի իշխանության որակից և ուժից»

«Ինչ հարց էլ լինի, լուծումները կախված են երկրի իշխանության որակից և ուժից»
23.01.2014 | 11:16

Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ հարցրի՝ ի՞նչ է կարծում ինքը, Հայաստանը ևս 40 երկրների հետ պետք է մասնակցեր Սիրիայի հարցով Մոնտրյոյի կոնֆերանսին, ինչպես պահանջում է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

-Իսկ Վարդան Օսկանյանը տեղյա՞կ է, թե սիրիահայերը Հայաստանում ինչպես են ապրում: Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանությունների առաջ հարց բարձրացնո՞ւմ է, որ սիրիահայերին բերելով Հայաստան՝ սովի ենք մատնել: Տեղյա՞կ է, որ նրանք փախչում են Հայաստանից: Իմ կողքի երկու սենյականոց բնակարանում քսան սիրիահայեր են ապրում: Եվ՝ արժանապատիվ են ապրում: Ես հիանում եմ նրանցով, երբեք չեմ պատկերացրել, որ հայկական գաղթօջախներում կա միմյանց օգնելու այսպիսի պատրաստակամություն: Իրենց հետ Հայաստան բերած գումարով նրանք ո՛չ կարողանում են աշխատանք կազմակերպել, ո՛չ աշխատանք գտնել: Նրանք անմիջապես հայտնվեցին Հայաստանի ներքին կոռուպցիոն համակարգի ճիրաններում և ամեն ինչ անում են Հայաստանից փախչելու համար: Հասնում են սահման, այնտեղ եղած փողերն են ձեռքներից վերցնում: Վարդան Օսկանյանը թող նախ այդ հարցերով զբաղվի իբրև սիրիահայ, պատերազմից փախած մարդիկ պատրաստ են վերադառնալ պատերազմի դաշտ, որովհետև ավելի շատ են ապրելու հնարավորություն տեսնում, քան խաղաղ Հայաստանում: Իհարկե, շատ լավ կլիներ, որ Հայաստանը իբրև սիրիահայության ներկայացուցիչ ու տարածաշրջանային պետություն, մասնակցեր Սիրիայի հարցով բանակցություններին, բայց դրա համար պետք էր, որ Հայաստանը կորցրած չլիներ ինքնիշխանությունը: Նույնիսկ եթե չէր մասնակցում, պետք է օգտագործեր իր դիվանագիտական խողովակները և սփյուռքը, որպեսզի թեթևացներ Սիրիայում հայության վիճակը և, միջազգային հանրությանն օգտագործելով, եթե ինքը չունի այդ հնարավորությունները, օգնություն բերեր այդ մարդկանց: Ինչ հարց էլ լինի, լուծումները կախված են երկրի իշխանության որակից և ուժից:

Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի հունվարի 24-ի համարում:

Ճեպազրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ